fbpx
Իրավական

Մանվել Գրիգորյանը անվասայլակով բերվեց դատարան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը քիչ առաջ բերվեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր: Նա մի քանի նիստ էր՝ առողջական խնդիրների պատճառով չէր բերվում դատարան:

Նշենք, որ դատարանում այսօր ընթանում է նրա և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ դատական նիստը:

Գրիգորյանը, պաասխանելով լրագրողների հարցին, ասաց, որ իրեն լավ է զգում։

Նախորդ նիստին մեղադրող դատախազները միջնորդել էին Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակել միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, խոշոր չափի՝ շուրջ 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ դրամ վատնելու, շորթման, 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանը գտվում է կալանքի տակ, իսկ նրա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ