Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ․ Վերաքննիչը հրապարակեց որոշումը

Ամենադիտվածներ

Վաղը կքննարկվի Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, քիչ առաջ հրապարակեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով որոշումը։

Դատարանը մերժեց նրա պաշտպանների վերաքննիչ բողոքը։ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Նշենք, որ պաշտպանները բողոքարկել էին նոյեմբերի 19-ի որոշումը՝ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ։ Դատարանը գործը քննել ու խորհրդակցական սենյակ էր հեռացել երեկ՝ դեկտեմբերի 16-ին։

Այսօր առաջին ատյանի դատարանում նշանակված է նաև Գրիգորյանի բուն գործով դատական նիստը։ Վերջինս կներկայացվի դատարան, թե ոչ, հայտնի չէ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ