fbpx
Քաղաքականություն

Մանվելը ազգի դավաճան չէր, բայց այդպիսի իմիջ ստեղծեցին. Հիմա նույնը փորձում են անել Նիկոլի շուրջ

Նարեկ Այվազյանը Facebook-ում գրել է.

«Երբ Մանվելի տուն ներխուժեց Վանեցյանի գլխավորած ԱԱԾ-ն իշխանությանը լոյալ, բայց ընդդդիմադիր հազվագյուտ մարդկանցից էի, որ դուխ արեց ասել, որ, կարճ ասած, սխալ պրոպագանդա են տանում, իբր, տուշոնկա է գողացվել, արջերին կերակրել և այլն, քանի որ էապես գիտակցում էի, որ դա համակարգային, բանակային բնույթ կրող երևույթ է՝ ժամանակին լինելով ժամկետային զինծառայող, որը տուշոնկա ու ժարիտ էր կարողանում կազմակերպել ու մի բաժակ էլ ամպագորգոռ խմել հայրենիքի կենացը, ինչին զուգահեռ գնդի հրամանատարը խոզի ֆերմա էր պահում նույնատիպ միջոցներից, վաշտի հրամանատարը, գումարտակի հրամանատարը ու առհասարակ զինվորականությոյնը իր «չարխերն» էր տեսնում՝ ծառայությունից «ուխոդվելու», նույնիսկ քաղաքացիները գնում էին շատ անմարդկային քայլերի, որպեսզի չծառայեին:

Էս ամենը խրախուսելի էր: Պատիվ էր, ինչ-որ տեղ, քանզի ինչպես ասեցի՝ համակարգն ու ընկալումը, գիտակցությունն էր այդպես, որը ունեցավ որոշակիորեն տրամաբանական ավարտ: Բայց չավարտվեց: Իրականում չավարտվեց: 2018-ի շարժումը, ինչը իմ համար հեղափոխություն այդպես էլ չի ընկալվում, որովհետև չկան համապատասխան փոփոխությունները, իմի չբերեց ու ի կատար չածեց հարթակներից հնչեցված խոստումները: Բայց մեծ հույսով, ավելին՝ հավատով էի լցվել, որ պատերազմը կբերի շարժման ավարտուն հանգրվանին: Այսօր կա այս հանգրվանին հասնելու մեծ հնարավորություն, բայց գիտեմ, որ օրվա իշխանությունը չի անելու դա: Նրանք հաշվելի են դարձել: Ոչ մի ակտիվ ընդդիմադիր ու բարձրագոչ հայտարարություն անող դա չի անելու, որովհետև նրանք բոլորը ստորադաս են նույն կենտրոնին, ոչ մեր ազգային շահին, ինչը կորստի առաջ է կանգնած: Ու միևնույն ժամանակ, գիտակցում եմ, որ չկա այլ ուղի, և դրա համար, խորապես ըմբռնելով իրավիճակը, համերաշխվելու ու ուս ուսի տալու ճանապարհն եմ տեսնում որպես փրկություն, եղածով, հաշվարկով, որպեսզի անհասկանալի ու անհեռատես փոփոխություններով տոգորված չընկնենք խեղդվողի ճանկերը, որի անունը կարող ենք թույլ չտալ, որ լինի Նիկոլ: Այսինքն, դուրս բերենք և իրեն, և բոլորիս: Այլ մարդ հիմա չկա ակտիվ ու տեղեկացված: Նույնիսկ, ում անունը շրջանառվում է, ինքը մեր պես տեղեկացված է եղել լրատվությունից, որ կնքվել է խայտառակ պայմանագիրը, ինչպիսին անվանակոչեց հենց Նիկոլը:

Ինչ վերաբերվում է Մանվելին: Նրան հանեցին ասպարեզից: Չգիտեմ, թե ինչքանով էր նպատակ Նիկոլի համար, որովհետև իմ իմանալով՝ միմյանց հանդեպ վատ չէին ԱԺ պատգամավոր եղած ժամանակ, և Նիկոլը շատ լավ գիտեր նրա ժամանակին կատարած դերը մեր պետականությանը, զինվորության ու զինվորական-մաուզերիստական վիճակները չեզոքացնելու և կարգ ու կանոն ապահովելու, ինչպես նաև տարածներ գրավելու առումով: Ու քանզի կար ժողովրդականություն վայելելու սինդրոմը, ինչպես նաև կարգ ու կանոնը կամավորականությամբ ու հարգանքով, ուսմամբ հասնելու միտումը, հետևաբար տեղի էր տվել անվտանգության աղաղակող փաստերին՝ չկարողանալով հակառակը արտահայտվել: Անցավ ժամանակ և գիտակցեց, ազատեց, շատերին ազատեց, շատ շատերին ազատ արձակեցին, քանզի շատ շատ շատ էին…

Մանվելը ազգի դավաճան ու մելչնիկ չէր, բայց այդպիսի իմիջ ստեղծեցին….Հիմա նույնը փորձում են անել Նիկոլի շուրջ: Նրան սարքում են մելչնիկ, դավաճան: Սա նույն ձեռագիրն է, և ինչքան շուտ սթափվեն հները, ինչքան շուտ սթափվի Նիկոլը, եթե համատեղ սթափվեն, այդքան շուտ կկանգնի աղետը, որ կարա հասնի մեզ անկազմակերպ, անկառավարելի վիճակում»:

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/4946490422029479

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ