fbpx
Մշակույթ

Մաքսենտիոսի բազիլիկայում միշտ եռացել է Հռոմեական կայսրության քաղաքական կյանքը

Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Պատմաբանը լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Հռոմեական կայսրության պատմամշակութային անզուգական կոթողներից մեկը՝ Մաքսենտիոսի հոյակերտ բազիլիկայի ավերակները:

«Նկարում պատկերված է Հռոմեական կայսրության պատմամշակութային անզուգական կոթողներից մեկը՝ Մաքսենտիոսի հոյակերտ բազիլիկայի ավերակները: Բազիլիկայի կառուցումը սկսվել է 308թ. Մաքսենտիոսի կառավարման ժամանակաշրջանում, երբ նա կարճ ժամանակով պալատական հեղաշրջման միջոցով կարողացել էր իշխանություն վերցնել (312թ. սպանվեց Կոնստանտին Մեծի զորքերի դեմ իշխանության համար Մուլվիուսի կամուրջի մոտ տեղի ունեցած վճռական ճակատամարտում): Մաքսենտիոսի բազիլիկան գտնվում էր հռոմեական ֆորումում որտեղ եռռում էր կայսրության քաղաքական կյանքը: Բազիլիկայում իր նիստերն էր անցկացնում մայրաքաղաքային խորհուրդը: Այս հրաշքը մոտ 1700 տարեկան է»։

https://www.facebook.com/photo.php?fbid=2958691577513430&set=a.501083209940958&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ