fbpx
Սպորտ

Մաքսիմ Մանուկյանն ու Դավիթ Գրիգորյանը կպայքարեն մեդալների համար. Մինսկ-2019

Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի սամբոյի մրցաշարում մեդալների համար կպայքարեն Հայաստանը ներկայացնող 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանն ու 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը:

Դավիթ Գրիգորյանը կիսաեզրափակչում 1։0 հաշվով  պարտության է մատնել վրացի Բեսարիոն Բետլուվայի և դուրս եկել եզրափակիչ։ Եզրափակչում Գրիգորյանը հանդես կգա Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպլյուկի դեմ։

https://www.facebook.com/olypiccomarm/videos/340344063313867/

Մաքսիմ Մանուկյանը կիսաեզրափակչում մրցել է ռուս Խերտեկ Սայանի հետ ու 4։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել։ Մանուկյանը կպայքարի բրոնզե մեդալի համար․ նրա մրցակիցը կլինի ադրբեջանցի Մեհման Խալիլովը։

Եզրափակիչ գոտեմարտերը կկայանան այսօր երեկոյան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ