«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ Մարալիկ քաղաքում նախատեսված է պլանային ջրանջատում:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․
««Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 28-ին՝ ժամը 07.00-ից մինչև հունիսի 29-ը՝ ժամը 07.00-ը կդադարեցվի Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»:
- Նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում․ Վեոլիա Ջուրը պարզաբանում է
- «Վեոլիա Ջուր»-ը կոչ է անում առցանց վճարումների անցնել