Սպորտ

MLS. Մարաշլյանի Լոս Անջելեսը հաղթեց․ հայ ֆուտբոլիստը դարձավ գոլի հեղինակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

MLS-ում հանդես եկող հայազգի Դիեգո Ռոսսի Մարաշլյանն իր հերթական հանդիպումն է անցկացրել «Լոս Անջելեսի» կազմում՝ մրցելով «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի դեմ։

Մարաշլյանը բավական հաջող ելույթ է ունեցել ու կարողացել է խփել իր ակումբի առաջին գոլը՝ 15-րդ րոպեին։

Հայազգի ֆուտբոլիստի գոլին մրցակիցը պատասխանել է րոպեներ անց, սակայն Կառլոս վելան ի վերջո հաղթանակ է պարգևել «Լոս Անջելեսին»։

Այսպիսով՝ Մարաշլյանի ակումբը առաջնությունում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ Հայ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում ակումբում խփել է 5 գոլ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ