Մադրիդի «Ռեալը» կրկին վերադարձել է «Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդիի հետ պայմանագիր կնքելու մտքին։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» որոշել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Իկարդիին։ Մադրիդյան ակումբը պատրաստ է վարձակալել արգենտինացի խաղացողին՝ գնելու հնարավորությամբ։ Սպասվում է, որ նա կմրցի Խոսելուի հետ Լոս Բլանկոսի հարձակման կենտրոնում:
Նշենք, որ նոյեմբերին արդեն տեղեկություններ կային, որ Մաուրոն կարող է տեղափոխվել «Ռեալ», սակայն ավելի ուշ այդ խոսակցությունները մարեցին։
Հիշեցնենք, որ Իկարդիի գործող աշխատանքային պայմանագիրը «Գալաթասարայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ: