Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն ցանկանում է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ մադրիդյան ակումբից։
Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Նշվում է, որ իր ցանկության մասին Մարսելոն հայտնել է Ֆլորենտինո Պերեսին։
Բանն այն է, որ բրազիլացին այս մրցաշրջանում գրեթե խաղաժամանակ չի ստանում ակումբում։ Նա 2 անգամ է դաշտ դուրս եկել, այն էլ՝ փոխարինման։
Մարսելոյի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ։