ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձավ նաև հայաստանյան ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ծախսերին։
Նա ասաց, որ 2021-ի համեմատ՝ հաջորդ տարի Կառավարությունը նախատեսում է ծախսել 32 տոկոսով ավել գումար, հասցնելով այն՝ 278 միլիարդ դրամի։
Փաշինյանը նշեց, որ իրենք նախատեսում են վերականգնել և նորոգել 500 կիլոմետր ճանապարհ, ինչպես նաև նախագծել կամ կառուցել նոր ջրամբարներ, որոնք էապես բարձրացնելու են ոռոգման ջրի մատակարարման որակն ու ծավալը։
Վարչապետի խոսքով՝ մեկնարկելու են Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածների մրցույթները, որպեսզի հաջորդ տարի սկսվեն միանգամից 2 հատվածի շինարարական աշխատանքները։

