Ֆրանսիական «Մարսելը» կասեցրել է պայմանագիրը թիմի պաշտպան Ադիլ Ռամիի հետ: Այս մասին հայտնում է L’Equipe:
Նշվում է, որ ակումբը այս քայլին գնացել է, քանի որ Ռամին խախտել է պայմանագրային պարտավորվածությունները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մարսելը» կարգապահական հետաքննություն է սկսել ֆուտբոլիստի նկատմամբ, քանի որ վերջինս առանց հարգելի պատճառի բաց էր թողել պարապմունքն ու մասնակցել «Ֆորտ Բոյար» հեռուստախաղի նկարահանումներին։
