fbpx
Իրավական

Մարդիկ կան, որոնք քարոզում են ատելություն, քարոզում են ուժի կիրառում. Վանեցյան

«Հստակ ցուցումը տրվել է, և Ոստիկանությունը այս երկու օրը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությունն իր մասով, կատարում են համապատասխան աշխատանքներ: Այլ բան, այլ մեկնաբանություն այս ամենին տալ ես ուղղակի չեմ կարող»,- այս մասին հունիսի 8-ին «Մտքերի գագաթնաժողովի» ժամանակ` լրագրողների հետ ճեպազրուցում, ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս տրված հանձնարարականի վերաբերյալ՝ վնասազերծել սևազգեստ, ատելութուն ու բռնություն քարոզող մարդկանց:

«Շրջանակը մեզ համար մշտապես պարզ է՝ մարդիկ կան, որոնք քարոզում են ատելություն, քարոզում են ուժի կիրառում: Եթե կլինեն հստակ դեպքեր, որոնց համար նախատեսված են Քրեական օրենսգրքով պատիժներ, այդ անձանց նկատմամբ` մեզ տրված լիազորությունների շրջանակում կմեկուսացնենք հասարակությունից»,- հավելել է ԱԱԾ տնօրենը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ