fbpx
Սպորտ

Ռոլան Գարոս․ Մարգարիտա Գասպարյանը պարտվեց առաջին փուլում

Ռուսասատանը ներկայացնող թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանն ավարտել է իր ելույթները Ֆրանսիայի Բաց առաջնությունում:

Առաջին տուրում աշխարհի 100-րդ ռակետը պարտվեց ամերիկացի Էն Լիին, ով WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 75-րդ տեղը: Գասպարյանը հաղթեց ընդամենը մեկ գեյմ:

47 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6:0, 6:1 հաշվով` հօգուտ Լիի: Ռոլան Գարոսի երկրորդ փուլում կամ ուկրաինուհի Էլինա Սվիտոլինան, կամ ֆրանսիուհի Օուշեն Բաբելը կմրցեն ամերիկացի թենիսիստուհու հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ