Գիորգի Մարգվելաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

Ամենադիտվածներ

Գիորգի Մարգվելաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում տպավորիչ հաղթանակի առթիվ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Վրաստանում Հայաստանի դեսպանության
«Ֆեյսբուք»-ի էջում։

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հեռախոսազրույց է ունեցել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որում, մասնավորապես ասել է, որ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ տպավորիչ էր, որը դրական կանդրադառնա Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման վրա։

«Վրաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Փաշինյանին ՀՀ-ում բարեփոխումների իրականացման առումով և հույս է հայտնել, որ Հայաստանի ու Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունների էլ ավելի կխորանան»,- նշված է դեսպանության հաղորդագրությունում։

Իր հերթին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մարգվելաշվիլիին շնորհավորանքի և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար։ Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանին՝ որպես բարեկամական երկիր և հուսալի գործընկեր։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();