Քաղաքականություն

Մինսկում առևանգել են Ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովային

Meduza լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Մինսկի Ազգային գեղարվեստական թանգարանի դիմաց առևանգել են Ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովային։

Ականատեսները պնդում են, որ քաղաքացիական հագուստով և դիմակներով մարդիկ Կոլեսնիկովային նստեցրել են միկրոավտոբուս և տարել անհայտ ուղղությամբ, որից հետո նրա հետ հնարավոր չի եղել կապ հաստատել։ Ականատեսներից մեկը նշել է, որ Կոլեսնիկովայի հեռախոսն ընկել է, նրան առևանգողներից մեկը վերցրել է այն, նստել միկրոավտոբուս, և նրանք հեռացել են։

Ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայան Կոլեսնիկովայի անհետացման պատասխանատու է համարում երկրի իշխանություններին։ Նա շշետել է, որ սա  իշխանությունների կողմից փորձ է՝ խափանել Համակարգող խորհրդի աշխատանքը։

Բելառուսի ՆԳ նախարարությունը, Քննչական կոմիտեն և Բելառուսի պետական վերահսկողության հանձնաժողովը ընդգծել են, որ պետական մարմինների կողմից ընդդիմադիր գործչին ձերբակալելու մասին տեղեկություն չունեն։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ