Netflix-ը Գաբրիել Գարսիա Մարկեսի հայտնի «100 տարվա մենությունը» ստեղծագործության հիման վրա սերիալ կնկարահանի. այս մասին հայտնում է Variety-ն: Սա այս ստեղծագործության առաջին էկրանավորումն է լինելու:
Սերիալը կլինի իսպաներեն, իսկ գլխավոր պրոդյուսերներն էլ հեղինակի որդիները՝ Գոնսալո Գարսիա Բարչան և Ռոդրիգո Գարսիան են: Վերջինս սերիալի մասին խոսելիս ասել է.
«Տասնամյակներ շարունակ մեր հայրը երկմտում էր՝ տալ այս ստեղծագործության հեղինակային իրավունքները որևէ ֆիլմարտադրող ընկերության, թե ոչ: Նա վախենում էր, որ եթե էկրանավորումն իսպաներենով չլինի, ապա այն արդարացված չի լինի»:
Սերիալի մասին դեռևս այլ մանրամասներ չկան:
Հիշեցնենք՝ առաջին անգամ 1967թ.-ին հրատարակված այս ստեղծագործությունը վաճառվել է ավելի քան 50 մլն օրինակով և թարգմանվել 46 լեզվով՝ այդ թվում նաև հայերեն:
Աղբյուրը՝ vnews.am