Պորտուգալիայում ինքնաթիռը անտառային հրդեհների մարման ժամանակ կործանվել է

Ամենադիտվածներ

Պորտուգալիայում անտառային հրդեհների մարման աշխատանքների ժամանակ ինքնաթիռը կործանվել է։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռի օդաչուն մահացել է:

Պորտուգալիայում շարունակվում են մեծաթիվ անտառային հրդեհները: Իշխանությունները հայտնել են, որ դրանցից 70 տոկոսի պարագայում պատճառը կրակի հետ անզգույշ վարվեցողությունն է:

Մեկ շաբաթվա ընթացքում անտառային հրդեհների հետևանքով տուժել է առնվազն 187 մարդ:

Պորտուգալիայի հյուսիսում օրերս գրանցվել էր ռեկորդային՝ 47 աստիճան ջերմություն:

 

Ամենաթարմ