fbpx
Իրավական

Մարմաշենում ֆուտբոլ խաղալիս մահացած 20-ամյա տղայի սպանության կասկածանքով ձերբակալված կա

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը հայտնում է, որ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում երեկ ֆուտբոլ խաղալու ժամանակ մահացած 20-ամյա Զարզանդ Մանուկյանի դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել, հարուցված քրգործի շրջանակում մեկ անձ ձերբակալվել է։

Քրգործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը։

Երիտասարդի դիակի դատաբժշկական փորձաքննության նախնական արդյունքներով գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել, ձերբակալված է մեկ կասկածյալ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆուտբոլ խաղալիս 20-ամյա տղան հանկարծամահ է եղել, ավելի ուշ հայտնի էր դարձել, որ խաղի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ