Մարոկկոն Ուկրաինային կտրամադրի ռազմական օգնություն

Ամենադիտվածներ

Մարոկկոն Ուկրաինային կտրամադրի ռազմական օգնություն

Մարոկկոն Ուկրաինային կտրամադրի ռազմական օգնություն՝ նրան փոխանցելով T-72 տանկերի պահեստամասեր. պետությունը կդառնա աֆրիկյան առաջին երկիրը, որը զենքով կաջակցի Կիևին։ Այս մասին գրում է ֆրանսիական Le journal de l’Afrique թերթը։

Հրատարակությունը պարզաբանում է, որ տանկերի պահեստամասերը Կիև կտեղափոխվեն ԱՄՆ-ի առաջարկությամբ։ Իր հերթին, Africa Intelligence-ը գրում է, որ ամենախիստ գաղտնիության պայմաններում Վաշինգտոնին հաջողվել է համոզել Ռաբաթին Կիևին մատակարարել T-72 տանկերի պահեստամասեր։

Դեկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Գերմանիան Ուկրաինային կփոխանցի Skynex հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր՝ ընդհանուր 182 մլն եվրո արժողությամբ։ Համակարգը խոցում է գրոհող անօդաչու թռչող սարքերը կամ թեւավոր հրթիռները 35 մմ տրամաչափի զինամթերքով։

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ