fbpx
Քաղաքականություն

Տիգրան Ավինյանը Լիոնում հանդիպել է քաղաքապետ Գրեգորի Դուսեի հետ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Լիոնում հանդիպել է քաղաքապետ Գրեգորի Դուսեի հետ, քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր:

«Երևանի քույր քաղաք Լիոնը նույնպես տոնական հանդերձանքով է:

Լիոնում հանդիպեցի քաղաքապետ Գրեգորի Դուսեին, քննարկեցինք եռամյա համագործակցության ծրագիրը: Արդյունքում այն հագեցրինք մշակութային ծրագրերով:

Մեր հաջորդ հանդիպումը կլինի գարնանը Երևանում»,- Ֆեյսբուքի էջում գրել է Ավինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ