Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Մանե Թանդիլյանը հունիսի 9-11-ը հանդիպումներ կունենա Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների բնակչության հետ:
«Հանդիպումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով.
✅ք. Մարտակերտ. 9 հունիսի, ժամը 14:00-16:00, մշակույթի տան դահլիճ,
✅ք. Մարտունի. 10 հունիսի, ժամը 14:00-16:00, մշակույթի պալատ,
✅ք. Ասկերան, 11 հունիսի, ժամը 14:00-16:00, վարչակազմի շենք:
Հանդիպման ընթացքում քաղաքացիներին հնարավորություն կտրվի նախարարին ուղղել ոլորտին առնչվող իրենց հարցադրումները:
Հանդիպումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության համար դիմեք նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժիններ կամ զանգահարեք թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով»: