4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի մարտավարական դաշտում անցկացվել է մարտական պատրաստության պարապմունք:
Անձնակազմին ուսուցանվել են հակառակորդի հարվածների հետմղման, զբաղեցրած շրջանների և դիրքերի պահպանության կազմակերպման, հարձակման ժամանակ հակառակորդի պաշտպանության ճեղքման, նահանջող հակառակորդի հետապնդման և հանդիպակաց մարտի վարման գործնական հմտություններ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։


