fbpx
Արցախ

Վերջին մեկ օրում Մարտակերտում վերականգնվել է 600 մետր էլեկտրահաղորդալար. Կոնաշենկով

Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Կոնաշենկովը հերթական հայտարարությամբ է հանդես եկել, նա ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում:

«Ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում են կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնման աշխատանքները: Վերջին մեկ օրում Մարտակերտում վերականգնվել է 600 մետր էլեկտրահաղորդալար և 1 բնակելի տուն: Ընդհանուր առմամբ, աշխատանքների սկզբից մինչ այժմ վերականգնվել է 19 բնակելի տուն և գրեթե 6կմ էլեկտրահաղորդալար»,- ասել է Կոնաշենկովը:

ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ ավարտվել են վերանորոգման աշխատանքները Շուշիի արևմտյան մերձակայքի էլեկտրասյուների և Լիսագոր ուղղությամբ 10 կմ գազատարի երկայնքով: Խաղաղապահ առաաքելության ընթացքում վերականգնվել է 17 կմ էլեկտրահողորդալար, 50 էլեկտրասյուն, 31 տրանսֆորմատորային ենթակայան և 15 կմ կապուղի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ