4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողների հետ անցկացվել է մարտավարական պարապմունք:
Դրա նպատակն է եղել Անձնակազմի գործողությունների ներդաշնակման և մարտի վարման գործնական կարողությունների զարգացումը։
Պարապմունքն անցկացվել է «Հրաձգային վաշտի հարձակումը լեռնային պայմաններում» թեմայով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

