Մարտի 1 -ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ու այժմ կալանքի մեջ գտնվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանն այսօր կարող է ազատ արձակվել կալանքից։ Նա մեղադրվում է մարտի 1-ի դեպքերի ժամանակ Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ։
Այսօր լրանում է Պետրոսյանի 2-ամսյա կալանքի ժամկետը, որ սահմանվել էր դատարանի կողմից՝ ՀՔԾ քննիչի միջնորդության հիման վրա։ Սակայն մեր տեղեկություններով, ՀՔԾ կողմից կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն չի ներկայացվել, ինչը նշանակում է, որ Պետրոսյանի կալանքի ժամկետը սպառվել է, և նա պետք է ազատ արձակվի։
Պետրոսյանին մեղադրանքն առաջադրվել է մարտի 1-ի իրադարձություններից 11 տարի անց։ 70-ամյա Պետրոսյանը 2008 թվականին ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալն էր, և հիմա մեղադրվում է հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու մեջ։