2008 թվականի մարտի 1-ին` 15 տարի առաջ, հայաստանյան վարչակազմի կողմից, իրականացրած ընտրակեղծիքներից հետո, իրականացրած զանգվածային բռնությունները ժողովրդի և քաղաքական ընդդիմության հանդեպ խորը և ցավոտ հետք թողեցին Հայաստանի Հանրապետության վրա։
Բռնությունները վերածվեցին ոճրագործության, որը խլեց առնվազն 10 մարդու կյանք, իսկ հարյուրավոր մարդիկ ազատազրկվեցին և ենթարկվեցին քաղաքական հալածանքների։ Սահմանադրական կարգը խաթարվել էր, երբ վարչակազմը գործի դրեց Զինված ուժերը։ Հայ պետականությունը, պետության վարկանիշը տուժվեց։
Այս սև էջին դեռևս չի տրված իրավաքաղաքական պատասխան և այդ ժամանակի ոճրի կազմակերպիչները, բռնաճնշումներ իրականացրած անձիք չեն կրել իրենց պատիժն՝ օրենքով սահմանված կարգով։ Մինչ այժմ պայքարը շարունակվում է արդարությունը հաստատելու համար, քանի դեռ Մարտի 1-ի գործը քննվում է դատարանում։