Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 15-րդ տարելիցը

Ամենադիտվածներ

Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 15-րդ տարելիցը

Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 15-րդ տարելիցը։

2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին ոստիկանները հարձակվեցին Ազատության հրապարակում գիշերող նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարների վրա:

Նույն օրը` ավելի ուշ, Մյասնիկյանի արձանին հարող տարածքում ցուցարարների և ուժայինների միջև բախումների հետևանքով սպանվեց տասը քաղաքացի, երկուսը՝ ոստիկան:

Մարտի 1-ի գործը նոր ընթացք ստացավ հեղափոխությունից հետո. հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ քրեական գործով մեղադրյալ է ներգրավվել 10 անձ, այդ թվում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, նրանցից հետախուզվում է 4-ը, գործով մի շարք փորձաքննություններ են նշանակվել:

Հայկ Հովհաննիսյան (Մարտի 1-ի գործով հսկող դատախազ) – Վերջին 4 տարիների ընթացքում հարցաքննվել են բազմաթիվ անձինք որոնք նախկինում եւս հարցաքննված են եղել, և որպես ակնարկ` պարզված հանգամանքների կապակցությամբ պետք է նշեմ, որ հարցաքննությունների արդյունքում ստացել ենք անկյունագծորեն այլ ցուցմունքներ, քան տրված են եղել մինչև 2018 թվականը, ասենք` 2008-2009 թվականների ընթացքում կատարված հարցաքննությունների ժամանակ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();