Մեծ Բրիտանիայում անցկացվել է Christie’s բարեգործական աճուրդ, որի շրջանակներում աճուրդի է հանվել խորհրդանշական Aston Martin DB5 սպորտային մեքենան, որը վարում էր Ջեյմս Բոնդը «Մահանալու ժամանակ չկա» ֆիլմում։ Այս մասին գրում է motor.ru-ն։
Նկարահանումների ժամանակ մեքենան լրջորեն վնասվել է։ Սակայն դա չի խանգարել անանուն գնորդին մեքենայի համար վճարել 3,2 մլն դոլար (մոտ 184 մլն ռուբլի ներկայիս փոխարժեքով): Հատկապես ֆիլմի նկարահանումների համար մեքենան ենթարկվել է լուրջ թյունինգի։