Ս. թ. ապրիլի 29-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում անցկացվեց միջոցառում՝ հատուկ կարիքներ ունեցող անձանց համար, որի շրջանակում թանգարանը համագործակցելով «Ունիսոն» հասարակական կազմակերպության հետ, հյուրընկալեց «Ջերմիկ անկյուն» տան բնակիչներին:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը, ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը և նախարարի խորհրդական Արուսյակ Տերչանյանը:
Միջոցառման շրջանակում կազմակերպվեց շրջայց թանգարանում, որից հետո մասնակիցները ներկա գտնվեցին կամերային երաժշտության համերգի՝ Ղազարոս և Արաքսի Սարյանների անվան դահլիճում: Համերգի ընթացքում հնչեցին Գ. Հովունցի, Յ. Սուկի, Դ. Շոստակովիչի, Է. Խաղագործյանի ստեղծագործությունները:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։