fbpx
Իրավական

Սամվել Ալեքսանյանն այսօր հարցաքննվել է

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում: Այս մասին հայտնում է armtimes-ը։

Նա հարցաքննվել է իր կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առևանգելու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

Սամվել Ալեքսանյանի հարցաքննության մասին տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա հավելեց, որ Սամվել Ալեքսանյանը վկայի կարգավիճակ ունի:

Այս գործով ավելի վաղ հարցաքննվել էր նաև Համլետ Ղուշչյանը: Մեկ ամիս առաջ առևանգման մասին հայտարարել էր Ղուշչյանն՝ ասելով, թե «ժամանակին «Լուսաստղ» օղու անունը եթերում տալուց հետո ինձ առևանգել են, Ալեքսանյանն իմ ճակատին ատրճանակ էր պահել»։ Նրա այս հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 131 և 34-131 հոդվածների հիման վրա (առևանգում և առևանգման փորձ):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ