ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ընդունում է նախագահ Արմեն Սարգսյանի հրավերը։
«Ի պատասխան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից երեկ տարածված հայտարարության` «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հայտարարում եմ, որ ընդունում ենք հրավերն ու պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար», – Facebook-ի իր էջում գրել է Մարուքյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղը նախագահ Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՓՇ առաջնորդին ու ԱԺ խմբակցությունների ղեկավարներին հրավիրել էր համատեղ հանդիպման՝ քննարկելու երկրում ներքաղաքական իրավիճակն ու լուծումներ գտնել։
