Ընթանում է Երևանի քաղաքի ավագանու նիստը։
Նիստի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ «Իմ քայլը» դաշինքից լիազորությունները վաղաժամ դադարեցրած ավագանու անդամ Գայանե Մելքով Մելքոմյանի մանդատը տրվել է դաշինքի հերթական թեկնածու Անուշ Քլոյանին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մելքոմյանին առաջարկվել էր զբաղեցնել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը, որը նա չէր մերժել։