fbpx
Սպորտ

Հոգով հայ դարձա․ Մարկոս Պիզելին շնորհակալական նամակ է գրել

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին հրաժեշտի նամակ է գրել: Ֆուտբոլիստը այն հրապարակել է Instagram-ի իր էջում։

«Շնորհակալ եմ բոլոր մարդկանց, որոնք ինչ-որ կերպ ներգրավված են եղել իմ կյանքի այս գեղեցիկ ճանապարհորդությանը։ Մեծ հաճույք էր ֆուտբոլ խաղալ ու լինել շատ տեղերում․ ես հոգով հա դարձա։

Ես ուղղակի հույս ունեմ, որ ես ինչ-որ կերպ երջանկություն եմ տվել այն մարդկանց, որոնք մարզադաշտից հետևել են ինձ։ Հատուկ շնորհակալություն իմ բոլոր ակումբներին և իհարկե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Ես արդեն կարոտում եմ ձեզ։ Նոր փուլ․․․»,-գրել է Մարկոսը՝ տեղադրելով այս լուսանկարը․

https://www.instagram.com/p/B8Rci9IJNOL/

Հիշեցնենք, որ Մարկոսը «Արարատ-Արմենիա» տեղափոխվելուց հետո նոր վնասվածք էր ստացել ու հայտարարել կարիերան ավարտելու մասին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ