Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման հետ կապված աշխատանքները քննարկելու նպատակով:
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ և պատասխանատուներ, ինչպես նաև բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:
«Արայիկ Հարությունյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և հիշեցրել, որ մարզահամալիրի կառուցման մասին կառավարության նախորդ նիստում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այսօրվա քննարկման նպատակն է հստակեցնել աշխատանքների հետագա ընթացքը:
- Կառավարությունը ռուսական բազային հողատարածքներ է փոխանցում
- Կառավարությունը 200 մլն դրամով ավելացրել է 2022 թ. մարզական ֆեդերացիաներին հատկացվող ֆինանսական միջոցները
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով, Արթուր Աբրահամի հետ համագործակցությամբ կառավարության կողմից Շենգավիթ վարչական շրջանում անվանի մարզիկի անունը կրող մարզահամալիրի կառուցումը Հայաստանի տարբեր հատվածներում նմանատիպ մարզահամալիրներ ունենալու կառավարության որդեգրած քաղաքականության շարունակությունն է: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հատկապես՝ Շենգավիթ վարչական շրջանում մարզահամալիրի կառուցումը թե՛ սպորտի, թե՛ տարածքի զարգացման համար կարևոր խթան կհանդիսանա:
Հանդիպման ժամանակ պատասխանատուների կողմից քննարկվել են մարզահամալիրի կառուցման հետ կապված մանրամասներ: Արայիկ Հարությունյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: