Հուլիսի 14-ին ՀՀ Ոստիկանությունը հաղրոդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի և Գորիսի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Կապանի բաժնում արձանագրվել է Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգների, «ՌՊԳ-7» տեսակի նռնականետի, սվին-դանակների և այլ ռազմամթերքի, իսկ Գորիսի բաժնում՝ «ՌՊԳ-7» տեսակի նռնականետի կամավոր հանձնման դեպքեր։
«Արդյունավետ էր նաև ոստիկանության Արտաշատի ու Մասիսի բաժինների և Արարատի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Արտաշատի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ատրճանակի, նռնակների և փամփուշտների, իսկ Մասիսի բաժնում ու Արարատի բաժանմունքում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր։
«Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի և Գուգարքի բաժիններում՝ հիշյալ ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Իսկ Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում արձանագրվել է գնդացրի, նռնակների և փամփուշտների կամավոր հանձնման դեպք։
- Արտադրամասում հայտնաբերվել է Արցախից բերված զենք-զինամթերք
- Երևանում և մարզերում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել
«Կալաշնիկովի» ինքնաձիգը, պահունակներն ու փամփուշտները ոստիկանության Վարդենիսի բաժնում կամավոր հանձնել է Ակունք գյուղի մի բնակիչ՝ Վարդենիսի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ։
Ապօրինի պահվող ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Արթիկի և Ախուրյանի բաժիններում։
Ոստիկանության Տավուշի և Նոյեմբերյանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «ՏՕԶ» տիպի ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր։
Արդյունավետ էր նաև ոստիկանության Եղեգնաձորի, Ջերմուկի և Վայքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Եղեգնաձորում արձանագրվել է «ԻԺ» տեսակի հրացանի, Ջերմուկում՝ «ԻԺ» տեսակի ատրճանակի և ռազմամթերքի, իսկ Վայքում՝ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Առանց գործարանային համարի ատրճանակն ու պահունակը ոստիկանության Կոտայքի բաժնում կամավոր հանձնել է Աբովյան քաղաքի մի բնակիչ։ Նշանակվել են փորձաքննություններ։
«Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: