Առողջապահություն

Մարզերին կբաշխվի 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունը հայտնում է, որ մարզերին կբաշխվի 21 գծային ՈւԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա:

«Մարզային շտապօգնության ավտոպարկը մեքենաներով համալրելու նպատակով առողջապահության նախարարությունը 2020 թվականի տարեսկզբին ձեռնարկել էր գնման ընթացակարգ, որի արդյունքում ձեռք է բերվել 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա:

Մեքենաներն ունեն բարձր տեխնիկական հագեցվածություն, ինչը կհեշտացնի բուժանձնակազմի ամենօրյա բնականոն աշխատանքը:

Մեքենաները բաշխվելու են մարզերին՝ դժվար հասանելի գյուղական վայրերում կանչեր իրականացնելու համար, այդ թվում սահմանամերձ Տավուշին` բնակչությանն ապահովելով պատշաճ շտապ բժշկական օգնության ծառայություններով»,-ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ:

Մարզերին կբաշխվի 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենաՄարզային շտապօգնության ավտոպարկը մեքենաներով համալրելու…

Geplaatst door ՀՀ առողջապահության նախարարություն op Dinsdag 21 juli 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ