Տյագո Մոտան ով հանդիսանում է ՊՍԺ-ի երիտասարդական թիմի մարզիչ հայտնե է, որ հույս ունի գլխավորել փարիզյան ակումբը, երբ թիմից հեռանա Թոմաս Տուխելը.
«Մարզիչների 99 տոկոսը ցանկանում է գլխավորել ՊՍԺ-ն, քանի որ սա թոփ-ակումբ է: Եվս մեկ տոկոս էլ կազմում է Թոմաս Տուխելը, որը հիմա գլխավորում է թիմը:
Երբ նա հեռանա ՊՍԺ-ից, ապա ես, անկասկած, ես կլինեմ այն մարզիչներից մեկը, որը կփորձի գլխավորել ակումբը»,- Մոտայի խոսքերն է փոխանցում RMC-ը:
Տյագո Մոտան անցած ամառ ավարտել է կարիերան և ակումբի ենթակառուցվածքում պաշտոն է ստացել: Մոտան հանդես է եկել ՊՍԺ-ում 2012-ից 2018 թվականներին: