Բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանը հրաժարական է ներկայացրել։
Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։
Ադիլխանյանը շնորհակալություն է հայտնել ՀԲՖ նախկին նախագահ Արթուր Գևորգյանին ու ֆեդերացիայի ամբողջ անձնակազմին՝ համատեղ աշխատանքի համար, և հաջողություն է մաղթել հայ բռնցքամարտիկներին։
Հիշեցնենք, որ երեկ կայացած ՀԲՖ նախագահի ընտրություններ հաղթեց Հովհաննես Հովսեփյանը։