Զինծառայողների կրակային հմտություններն ու գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորումում անցկացվել են հրետանու կրակի կառավարման մարզումներ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ զինծառայողներն իրականացրել են նշանակետերի հայտնաբերման և հրետանու կրակի կառավարման գործնական վարժություններ՝ ցուցաբերելով բարձր պատրաստվածություն։