Բուենոս Այրեսում գտնվող ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի գլխավորած Արցախի պատվիրակությունը հանդիպել է Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էսթերա Մկրտումյանի և դեսպանության անձնակազմի հետ:
Դեսպան Մկրտումյանը ներկայացրել է ՀՀ դիվանագիտական առաքելության հիմնական ուղղությունները: Կողմերը անդրադարձել են Արցախի պատվիրակության Ուրուգվայ կատարած այցին, ինչպես նաև Արգենտինայում շարունակվող հանդիպումների ընթացքին:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԳՆ պաշտոնական կայքից։