Tesla-ի և SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը նշել է ամենամեծ խնդիրը, որի հետ բախվում է աշխարհը: Մասկը նշել է, որ այդ խնդիրը մարդկանց պոպուլյացիայի ճգնաժամն է: Այս մասին հայտնում է Americaru-ն։
Իլոն Մասկը և Alibaba-ի հիմնադիր Ջեկ Ման վիճում են, թե արժի՞ արդյոք վախենալ արհեստական ինտելեկտի պոտենցիալից։ Ման լավատեսորեն է նայում ԱԻ-ին, իսկ Մասկը՝ առավել ապոկալիպտիկ կերպով։ Սակայն երկու միլիարդատերերն էլ համամիտ են, որ ամենամեծ խնդիրը, որի հետ աշխարհն այսօր բախվում է և կբախվի ապագայում, բնակչության ճգնաժամն է։
Շանհայում կայացած արհեստական ինտելեկտի մասին համաշխարհային համաժողովում, Մայի հետ միասին ելույթ ունենալով, Մասկը նշել է, որ մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ մոլորակի վրա բավական շատ մարդ կա, սակայն իրականում դա հնացած կարծիք է
«Կարծում եմ, որ ամենամեծ խնդիրը, որին կբախվի աշխարհը 20 տարի հետո, կլինի բնակչության կրճատումը։ Ոչ թե պայթյուն, այլ կոլապս։ Շատ շուտով կլինի մարդկանց անբավարարություն, և դա կանդրադառնա ինչպես տնտեսության, այնպես էլ համաշխարհային հանրության սոցիալական պայմանների վրա»,- նշել է Մասկը։
