SpaceX և Tesla ընկերությունների սեփականատեր, աշխարհի ամենահարուստ մարդ Իլոն Մասկը Twitter-ում փոխել է իր անունը։
Նման փոփոխություններ կարելի է հաճախակի նկատել Մասկի Twitter-ում։ Դա վերաբերվում է և նրա գլխավոր լուսանկարին, և անվանը։
Մասկն այժմ սոցցանցում գրանցված է Lorde Edge անունով։ Նա փոխել է նաև Twitter-ում գրաված բնակության վայրը, նշելով՝ Tröllheim-ը։
Նշենք, որ շատ ակտիվ է Twitter-ում ու բարդ է գտնել օրեր, որոնց ընթացքում Մասկը գոնե մեկ գրառում կամ այլ ակտիվ գործողություն, օրինակ՝ մեկնաբանություն այլ նյութի տակ, չի անում։