fbpx
Զինված Ուժեր

Մասնագիտական պարապմունքներ ինժեներական ստորաբաժանման զինծառայողների հետ

Ինժեներական ստորաբաժանման զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելու նպատակով հունիսի 17-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ։ Այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից։

Անձնակազմին ներկայացվել են դիրքերի ինժեներական կահավորման, ականապատման և ականազերծման, պայթուցիկ նյութերի հետ ճիշտ աշխատելու կանոնները, տրվել են հրահանգներ մարտական հերթապահության ժամանակ առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ