fbpx
Ժամանց

Ռեփեր Headie One-ը ծեծկռտուքի մասնակից է դարձել

Ռեփեր Headie One-ը Sony Music լեյբլի գրասենյակում ծեծկռտուքի մասնակից է դարձել։ Կռիվը տեղի է ունեցել նրա և մրցակից ռեփերի միջև։  Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։

Գրասենյակի աշխատակիցները ծեծկռտուքի ժամանակ թաքնվել են սեղանների տակ, ոչ ոք չի տուժել: «Հատակի վրա արյուն է եղել։ Ակնհայտ է, որ այս մարդիկ ատում են միմյանց, սակայն այն, ինչ տեղի ունեցավ սրճարանում, ուղղակի շոկային էր։ Ամենուր սնունդ ու արյուն էր»,- պատմել է ներկաներից մեկը։

Լեյբլի ղեկավարներն ասել են, որ միջադեպից հետո կվերանայեն անվտանգության արձանագրությունները:

The Daily Mail-ն ընդգծում է, որ ծեծկռտուքը կարող է ինչ-որ կերպ կապված լինել Լոնդոնի Տոտենհեմ և Վուդ Գրին շրջանների բանդաների միջև խմբակային վեճերի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ