Ամերիկայի Միացյալ Նահանգների Մասսաչուսեթս նահանգում տեղեկատվական արշավ է անցկացվում՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Հայտնում է Horizon Weekly-ն:
Peace of Art հասարակական կազմակերպությունը թվային վահանակներ է տեղադրել հինգ քաղաքներում: Վահանակների վրա պատկերված է հայ տղայի դեմք՝ «Երբեք մի՛ մոռանա» (Never Forget) գրառմամբ:
Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ «պաստառում պատկերված պատանին հավաքական կերպար է. նա այն նույն տղան է, ով որբացել է 1915-ին, այն նույն տղան է, ով ծնվել է օտար հողում, այն նույն տղան է, ով ավելի ուշ ազատագրել է Արցախն ու այն նույն երիտասարդը, ով այժմ հպարտությամբ բնակվում է անկախ Հայաստանում: