fbpx
Աշխարհ

Բելառուսը կսահմանափակի ռուսական նավթի առաքումը «Դրուժբա» նավթամուղի վերանորոգման պատճառով

Բելառուսը կսահմանափակի կամ կդադարեցնի ռուսական նավթի առաքումը «Դրուժբա» նավթամուղի վերանորոգման պատճառով: Այս մասին հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն: Նրա խոսքով՝ մասնագետները դեռ անցած տարիներին էին հորդորում վերանորոգման համար փակել ավելի քան կես դար առաջ կառուցված նավթատարը, սակայն այն ժամանակ որոշվել էր խուսափել անախորժություններից և չփակել ռուսական նավթատարը:

Թե երբ է ավարտվելու վերանորոգումը, Բելառուսում չեն հստակեցրել:

Ռուսաստանյան «Տրանսնեֆտ» ընկերությունը «Դրուժբա» նավթամուղի վիճակը բավարար է գնահատում, միևնույն ժամանակ ընդունելով, որ խողովակները որոշ թերություններ ունեն: Ընկերությունը նաև հայտարարել է, որ նավթամուղի աշխատանքները դադարեցնելու անհրաժեշտություն չի տեսնում:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական կոշտ քննադատությունն է հնչեցրել մերձավոր դաշնակից Ռուսաստանի հասցեին՝ Մոսկվայի գործողությունները համեմատելով պատժամիջոցների հետ: «Այնտեղ այնքան են լկտիացել, որ մեր ձեռքներն են ոլորում», – հայտարարել է Բելառուսի նախագահը՝ հավելելով, որ Մոսկվան չի պատասխանում Մինսկի բարի վերաբերմունքին:

Լուկաշենկոյի զայրույթի պատճառը «Ռոսսելխոզնադզոր»-ի հերթական սահմանափակումներն են՝ բելառուսական խնձորի և տանձի ներկրման հետ կապված: Կառույցը պնդում է, որ կեղծ փաստաթղթավորման դեպքեր է հայտնաբերել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ