Մասուդ Փեզեշկիանը՝ Իրանի նախագահ. հայտնի են ընտրությունների նախնական արդյունքները

Հրապարակող՝

Ձեզ եմ դիմում ԱԱԾ պետի ու Ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու կոչով. Գագիկ Քամալյան

Հայտնի են Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները, որոնց համաձայն Մասուդ Փեզեշկիանն առաջ է անցել մրցակից Սաիդ Ջալիլից։

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին։

Մասուդ Փեզեշկիանը ստացել է 16 միլիոն 384 հազար 403, իսկ Սաիդ Ջալիլին՝ 13 միլիոն 538 հազար 179 քվե:

Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 30 մլն 573 հազար 931 մարդ, Իրանում ընտրական իրաունք ունեցողների 49,8 տոկոսը։

Ամենաթարմ