«Բարսելոնան» շարունակում է պայքարել «Այաքսի» երիտասարդ պաշտպան Մատեյս դե Լիգտի համար: Դե Լիգտի համար են պայքարում նաև իտալական «Յուվենտուսը» և ֆրանսիական ՊՍԺ-ն:
Սակայն «Բարսելոնան» զիջում է մրցակիցներին: Իսպանական ակումբը պատրաստ է դե Լիգտին վճարել տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ, այն դեպքում, երբ«Յուվետուսը» առաջարկում է հոլանդացուն տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ ֆրանսիացիները՝ 12 միլիոն եվրո:
Նախկինում հաղորդվում էր, որ դե Լիգտը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն 75 միլիոն եվրոյի դիմաց: