«Մատրիցա․ հեղափոխություն» ֆիլմում Պիտիայի դերը ստանձնած ամերիկացի դերասանուհի Մերի Էլիսը մահացել է 85 տարեկանում Նյու Յորքի իր տանը։ Այս մասին գրում է Hollywood Reporter-ը։
Դերասանուհին արժանացել է «Էմմի» մրցանակի՝ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար, նա մրցանակ է ստացել «Ես կթռչեմ» հեռուստասերիալում մասնակցության համար։ Դերասանուհին 2000 թվականին ընդգրկվել է Ամերիկյան թատրոնի փառքի սրահում։