Հայտնի է, թե ինչ պայմաններ է առաջարկել չինական «Գուանչժոու էվերգրանդ» ակումբը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Sky Sports-ի հաղորդմամբ՝ չինական ակումբը 56-ամյա պորտուգալացի մասնագետին առաջարկել է 100 միլիոն եվրոյի պայմանագիր: «Գուանչժոու Էվերգրանդը» պատրաստ էր Մոուրինյոյին վճարել տարեկան ավելի քան 31 միլիոն եվրո, ներառյալ բոնուսները:
Նշվում է, որ մասնագետն իրավունք է ունեցել ինքնուրույն ընտրելու առաջարկվող պայմանագրի ժամկետը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոուրինյոն հրաժարվել է գլխավորել չինական ակումբը ընտանեկան խնդիրների պատճառով:
Նշենք, որ Մոուրինյոյի նախորդ ակումբը «Մանչեսթեր Յունայթեդն» է եղել, որը նա գլխավորել է 2016-ի հուլիսից մինչև 2018-ի դեկտեմբերը: